‘Սոկրատիսը պատմել է, թե ինչպես է որոշել տեղափոխվել «Արսենալ»’

2877

Լոնդոնի «Արսենալի» հույն պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը Sky Sports-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է, թե ինչպես է որոշել տեղափոխվել «Արսենալ», ինչպես նաև խոսել է նոր գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի աշխատանքի մասին։

«Սա աշխարհի լավագույն ակուբներից մեկն է։ Մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք թիմին նոր բարձունքների հասնել։

Ես ցանկանում եմ յուրաքանչյուր խաղում դուրս գալ մեկնարկային կազմում, քանի որ զգում եմ, որ կարող եմ կարևոր ֆուտբոլիստ դառնալ այս թիմի համար։

Այստեղ տեղափոխվելուց առաջ խոսել եմ Մխիթարյանի և Օբամեյանգի հետ, և նրանք հաստատեցին, որ սա այն ակումբն է, որտեղ պետք է տեղափոխվեմ։ Որից հետո կայացրի վերջնական որոշումս։

Վենգերից հետո շատ բան է փոխվել ակումբում, և Էմերիին ժամանակ է հարկավոր հարմարվելու համար։ Իսկ մենք պետք է միայն աշխատենք, աշխատենք և աշխատենք, որպեսզի օգնենք նրան այդ հարցում»- Սոկրատիսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Նախորդ հոդվածը‘Մարգարիտա Գասպարյանը՝ թենիսի բաց առաջնության հաղթող’
Հաջորդ հոդվածը‘Շախմատի 43-րդ օլիմպիադա. Հայտնի են Հայաստանի հավաքականների հերթական մրցակիցները’