‘Սողանքային գոտում գտնվող Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը կրկին մտահոգում է փորձագետներին’

767

Սողանքային գոտում գտնվող Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը կրկին մտահոգում է փորձագետներին: Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Ինժեներ-երկրաբան» ընկերության նախագահ, երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը, չի իրականացվում սողանքի շարժման մոնիտորինգ: Նրա խոսքով, Նուբարաշենի գերեզմանոցի նպատակով մեծ գումարներ են ծախսվում, սակայն վերջինիս ճակատագրով զբաղվում են այդ թվում ոչ գրագետ մարդիկ: «ԷկոԼուրի» ղեկավար Ինգա Զառաֆյանն իր հերթին նշել է, որ սողանքային գործընթացների ակտիվացմանը նպաստել են 2010 թվականին գերեզմանոցում արտակարգ իրավիճաի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքները: Նա նշել է, որ չնայած փորձագետների մտահոգությանը`  հայկական կողմը, բանակցություններից բացի, ոչինչ չի անում:

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը կառուցվել է 1976 թվականին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշմամբ: Այն գտնվում է ակտիվ սողանքային գոտում`բնական ցորենի արգելանոցի անմիջական հարևանությամբ: Գերեզմանոցում թաղված է 600 տոննա թունաքիմիկատ, որից 512 տոննան առաջին և երկրորդ կարգի վտանգավորության նյութեր են: Գերեզմանոցը չունի հատակ, պատեր և տանիք: Թունաքիմիկատները թաղված են անմիջապես հողի մեջ:

 

Նախորդ հոդվածը‘ԳԴՀ ԱԳՆ. ԵՄ-ն չի միջամտում Ուկրաինայի դեպքերին, այլ համերաշխություն է արտահայտում’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի նախագահի աշխատավարձը կրկնապատկվել է’