Սոյլու․ Թուրքիան ուշադրություն չի դարձնում ԱՄՆ նախագահի հայտարարություններին

222

Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ հանրապետությունում ուշադրություն չեն դարձնում ԱՄՆ նախագահի հայտարարություններին, իսկ եթե Անկարան վստահեր Վաշինգտոնին, ապա երկրի ճակատագիրը նման կլիներ Աֆղանստանի ճակատագրին։

Նախարարի խոսքը մեջբերել է Hurriyet թերթը։

Ավելի վաղ Սոյլուն ԱՄՆ-ին մեղադրել է երկրի սահմանների մոտ ահաբեկչական պետություն ստեղծելու փորձերում։ Ստամբուլում անցյալ տարի տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո նա հայտարարել է, որ Անկարան չի ընդունում Վաշինգտոնի ցավակցությունները։ Անցյալ շաբաթ երիտասարդների հետ հանդիպման ընթացքում Սոյլուն հայտարարել է, որ ԱՄՆ-ը «շարունակում է կորցնել հեղինակությունը», ամբողջ աշխարհն «ատում է Ամերիկային», իսկ Եվրոպան Նահանգների «խամաճիկն է»։

«Թայիփ Էրդողանի օրոք արևմուտքի հովանավորությանը վերջ դրվեց։ Ներկայումս ոչ մի ինստիտուտ չկա, որը գործադիր իշխանության ձեռքում է, բայց արևմտամետ է։ Կար ժամանակ, երբ ԶԼՄ-ները Թուրքիայում կողմնորոշված էին դեպի Արևմուտք։ Եթե ամերիկյան դեսպանները որևէ բան էին ասում, դա դառնում էր գլխավոր նորությունը։ Հիմա եթե ԱՄՆ նախագահն ինչ-որ բան է ասում, Թուրքիան դրան ուշադրություն չի դարձնում»,- ասել է Սոյլուն։

Թուրքական իրավապահ գերատեսչության ղեկավարը ուշադրություն է հրավիրել երկրի սահմանների մոտ «ահաբեկչական պետություն» ստեղծելու սպառնալիքին։

«Ես եղել եմ Հաթայում, և մենք ցույց ենք տվել, թե երկրաշարժի պայմաններում որքան կարևոր է այդ շրջանը։ Հիմա, որքանո՞վ անվտանգ կլիներ այդ շրջանում ահաբեկչական պետություն ունենալը։ Եթե մենք այդտեղ վստահեինք ԱՄՆ-ին, ապա կավարտեինք՝ ինչպես Աֆղանստանը»,- շեշտել է Սոյլուն։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԶելենսկին մայիսի 9-ը սահմանել է Եվրոպայի օր
Հաջորդ հոդվածըԱլիևը ներում է շնորհել ավելի քան 800 դատապարտյալի