‘Սոնա Տռուզյան. Մանկապարտեզների գործի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն ‘

1220

«Մանկապարտեզների գործի վերաբերյալ ՏՄՊՊՀ-ի կողմից նյութեր են ուղարկվել  գլխավոր դատախազություն, նախապատրաստվում է կատարել լրացուցիչ ուսումնասիրություն, որի ընթացքի մասին կտեղեկացնենք հետագայում»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը:

Նրա փոխանցմամբ՝ առհասարակ ՏՄՊՊՀ-ի կողմից հայտնաբերված խախտումների վերաբերյալ նյութերն ուղարկվում են դատախազություն, որտեղ և հայտնաբերվում են չարաշահումներ, նյութերը փոխանցվում են իրավապահ մարմիններին, իսկ, ահա, այդտեղ դրանց տրվում է իրավական գնահատական:

Իսկ թե ՏՄՊՊՀ-ի կողմից բացահայտումների արդյունքում ընդհանրապես քանի գործ է հարուցվել, ըստ Սոնա Տռուզյանի՝կարող է ասել միայն ոստիկանությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին ՏՄՊՊՀ-ի կողմից բացահայտվել են մի շարք դեպքեր, երբ տնտեսվարողները մանկապարտեզների հետ կնքել են կարագի մատակարարման պայմանագիր, սակայն կարագի փոխարեն երեխաների սննդի համար տրամադրել են բուսասերուցքային խառնուրդ՝ սփրեդ կամ մարգարին, որոնք թե՛ որակական և թե՛ գնային առումով մի քանի անգամ զիջում են կարագին: Ավելին, որոշ մանկապարտեզների փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետության կողմից երեխաների համար տրամադրված սննդի գումարով գնվել են այնպիսի ապրանքներ, որոնց օգտագործումը մանկական սննդում պարզապես անհնար է պատկերացնել: Օրինակ՝ սուրճ, բաստուրմա, սուջուխ, ձկան և մսի պահածոներ, կծու պղպեղ և այլն: 

Նախորդ հոդվածը‘Տեղեկանք՝ ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրենսդարական փաթեթի վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘«Մարիոթի» տանիքի բռնկման պատճառն առայժմ հայտնի չէ ‘