‘Սոնգը ձմռանը ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»’

875

«Պրեմիեր լիգայի» լավագույն հենակետային կիսապաշտպաններից մեկը, տեղափոխվելով «Բարսելոնա», այդպես էլ բավարար խաղային ժամանակ չի ստանում: Նախ Վիլանովան նրան փորձում էր օգտագործել որպես պաշտպան, որտեղ ձախողվելուց հետո կամերունցին այդպես էլ լուրջ մրցակցություն չստեղծեց Բուսկետսի համար:

Այժմ նոր մեկնարկած մրցաշրջանում «Տատան» ավելի շատ վստահում է Ջիովանի Դոս Սանտոսին, Սոնգին, խաղացնելով ընդամենը 91 րոպե՝ 90 րոպե «Մալագայի» դեմ և 1 րոպե Իսպանիայի Սուպերգավաթում «Ատլետիկոյի» դեմ: Կամերունցին ցանկանում է լավ մարզավիճակ ձեռք բերել մինչ ԱԱ 2014-ի մեկնարկը, ուստի ձմռանը, ինչպես հաղորդում է «AS-ը», Սոնգը կփորձի նոր թիմ տեղափոխվել: Գլխավոր խնդիր կարող է դառնալ խաղացողի բարձր տրանսֆերային արժեքը, ինչի պարագայում Բարսան կարող է նրան վարձավճարով հանձնել որևէ իսպանական ակումբի: 

Նախորդ հոդվածը‘Eminem-ի մանկության բնակարանը հանվել է աճուրդի’
Հաջորդ հոդվածը‘Դատախազությունը 7 նյութ ուղարկել քննչական մարմիններին’