‘Սոչիի Օլիմպիադայի համար ձյունը նախօրոք է պահեստավորվելու’

1044

2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի համար անհրաժեշտ ձյունը պատրաստվելու եւ պահեստավորվելու է նախօրոք: Այս մասին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի կորդինացիոն հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Կիլին:

«Ամենուրեք, որտեղ հնարավոր է, ձյունը նախօրոք է պատրաստվելու եւ պահեստավորվելու: Այժմ ձյունը կարելի է թեկուզ ամբողջ ամառը պահպանել, իսկ հետո օգտագործել ըստ անհրաժեշտության, օրինակ՝ դահուկներով թռիչքի համար: Վանկուվերի Օլիմպիադայից պետք է իհարկե դասեր քաղել: Պետք է ձյան պաշար հավաքել, առավել եւս, որ դահուկների թռիչքի եւ երկամարտի մրցաշարերը անցկացվելու են ոչ այնքան մեծ բարձրության վրա»,- հայտարարել է Կիլին Russia Today-ի հետ հարցազրույցում:

Խոսելով Սոչիի առանձնահատկությունների մասին, որպես Օլիմպիադայի անցկացման վայր, Կիլին ընդգծել է, որ «այնտեղ, որտեղ անցնելու է հոկեյի մրցաշարը, արմավենիներ են աճում, իսկ գնացքով ընդամենը 25 րոպե ճանապարհ անցնելով, հայտնվում ես հրաշալի լեռնադահուկային կենտրոններում՝ Ռոզա Խուտոր, Պսեհակո, «Կարուսել»:

«Այնպես որ դա Ռուսաստանի հարավում հիրավի բացառիկ վայր է: Ինչպես Նիցան Ֆրանսիայում: Առավոտյան կարելի է դահուկ քշել, իսկ երեկոյան՝ ծովում լողանալ: Շուտով ամբողջ աշխարհը կիմանա Սոչիի մասին: Խաղերի բացման եւ փակման արարողությունները կդիտեն մոտ երկու միլիարդ մարդ»,- ասել է ՄՕԿ պաշտոնյան:

 

Նախորդ հոդվածը‘Լատինաամերիկյան Պանաման ցանկանում է մտնել եվրագոտի ‘
Հաջորդ հոդվածը‘2012-ի սեպտեմբերը ամենատաքն է եղել օդերեւութաբանական ուսումնասիրությունների ողջ ընթացքում ‘