‘Սոչիում հեղեղների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել’

812

Ռուսաստանի Սոչի քաղաքում հորդառատ անձրևների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։ Տեղի իշխանությունները զգուշացնում են քաղաքացիներին Սոչի գետի՝ ափերից դուրս գալու վտանգի մասին:

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության Սոչի քաղաքի ծառայությունը հաղորդել է, որ գետի ջրերը բարձրացել են մինչև վտանգավոր մակարդակի։

Հորդառատ անձրևները շարունակում են տեղալ։ Լոո և Նիժնեե Խոբզե բնակավայրերում հեղեղվել է մոտ 50 տուն։ Քաղաքի իշխանությունները որոշել են տարհանել հեղեղված տների բնակիչներին։

 

Նախորդ հոդվածը‘Արկադի Վարդանյանն իրեն մահափորձի մեջ մեղավոր չի ճանաչում’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանը հետաքրքրվել է ակտիվիստների գործով’