‘Սոս Ջանիբեկյանի և Արման Նշանյանի մասնակցությամբ «Տարօրինակ զույգ» բեմադրությունը կներկայացվի ԱՄՆ-ում’

920

Սոս Ջանիբեկյանի և Արման Նշանյանի մասնակցությամբ «Տարօրինակ զույգ» ներկայացումը կներկայացվի ԱՄՆ-ում: Ամերիկյան դրամատուրգ Նիլ Սայմոնի պիեսի հիման վրա բեմադրված «Տարօինակ զույգ» ներկայացման պրեմիերան կայացել է նախորդ տարվա նոյեմբերի 14-ին Երևանում: Ներկայացումը Արման Նշանյանի առաջին փորձն էր ռեժիսուրայում:

Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում պատմել է Արման Նշանյանը, մայիսին «Տարօրինակ զույգը» մի քանի անգամ կներկայացվի  Լոս Անջելեսում: Մեկ տարվա ընթացքում սպասվում են նաև հյուրախաղեր Մոսկվայում: Տվյալ պահին Արման Նշանյանն ու Սոս Ջանիբեկյանն զբաղված են լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի ստեղծման աշխատանքներով: Ընտրվել է լուրջ թեմատիկա` օնկոլոգիական հիվանդությունները:

Թե ով կլինի ռեժիսորը` դեռ հայտնի չէ: Նշանյանն ու Ջանիբեկյանը գլխավրո դերակատարներն են, հանդես կգան նաև որպես պրոդյուսեր: Այժմ ընթանում են սցենարի ստեղծման աշխատանքներ: Նշանյանի ասելով, նկարահանումները կընթանան Հայաստանում:

Նախորդ հոդվածը‘Ինչպես է զրահատեխնիկան գրոհել Մայդանը. Տեսանյութեր’
Հաջորդ հոդվածը‘Երիտասարդ քաղաքապետի աղմուկ հանած ատենախոսության առիթով – Hraparak.am’