‘Սոս Սարգյսանը գտնվում է ոչ թե վերակենդանացման, այլ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում ‘

963

«Սոս Սարգյսանը ոչ թե վերակենդանացման բաժանմունքում է, այլ ինտենսիվ թերապիայի: Ս. Սարսգյանը հիվանդանոց էր գնացել ստուգման ու ծրագրված բուժումներ ստանալու նպատակով, քանի որ ձմռանը հիվանդացել էր թոքաբորբով, իսկ այժմ պետք է ստանա պրոֆիլակտիկ պրոցեդուրաներ ու վերադառնա տուն», — iLur.am-ին հայտնեց  դերասանի վարորդ Գագիկ Նազարյանը՝ նշելով, որ վիճակը գնահատվում է լավ:

Հիշեցնենք, որ տեղեկություն էր տարածվել, թե երեկ հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանում էական տեղումներ չեն սպասվում ‘
Հաջորդ հոդվածը‘Երկրպագուն հարձակվել է դարպասապահի վրա’