‘«Սովրեմեննիկի» դերասանը ութ օրվա կալանք է ստացել՝ հարբած ավտոտեսուչ խաղալու համար’

1461

«Սովրեմեննիկ» թատրոնի դերասան, 37-ամյա Դմիտրի Սմոլևը ութ օրվա վարչական կալանք է ստացել տեսահոլովակի համար, որում նա ներկայացնում է հարբած ավտոտեսուչի։ ՆԳՆ-ի կարծիքով՝ իր պահվածքով նա վարկաբեկել է ոստիկանության աշխատանքը։

Ոստիկանությունը Սմոլևին ձերբակալել է հուլիսի 30-ին։ Նրան դատապարտել են «համազգեստի ապօրինի կրում» և «մանր խուլիգանություն» վարչական հոդվածներով։

Դերասան և ռեժիսոր Միխայիլ Եֆրեմովը, որն այդ թատրոնում բեմադրել է «Դյումա» ներկայացումը, որտեղ Դմիտրի Սմոլևը խաղում է դ’Արտանյանի դերը, РБК-ին հայտարարել է, որ իր կարծիքով՝ իրավապահ մարմիններում «հումորի զգացումից զուրկ են»։

«Ավելի շուտ՝ նրա այդ աշխատանքը կարելի է կայացած ու նույնիսկ տաղանդավոր համարել՝ դատելով նրանից, թե ինչ արձագանք է այն ստացել»,- հայտարարել են «Սովրեմեննիկում»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը‘Պաուլո Դիբալայի և Ռոմելու Լուկակուի փոխանակման գործարքը կարող է վերջին պահին ձախողվել’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդին» խորհուրդ է տվել վաճառել Պոգբային’