‘Սորոսի դեմ հունգարական պաստառները զայրույթի ալիք են բարձրացրել աշխարհում’

2165

Հունգարիայի կառավարության սկսած արշավն ընդդեմ հունգարական ծագում ունեցող ամերիկացի ֆինանսիստ ու բարերար Ջորջ Սորոսի՝ քննադատության ալիք է բարձրացրել միջազգային հանրության շրջանում:

Ինչպես Բուդապեշտից հաղորդել է BBC-ի թղթակիցը, Հունգարիայի մայրաքաղաքում ու այլ քաղաքներում հայտնվել են պետական գանձարանի  հաշվին տպված ցուցապաստառներ, որոնցում 86-ամյա Սորոսը պատկերված է լայն ժպտալիս: «Թույլ մի՛ տվեք Սորոսին ծիծաղել վերջինը»,- ազդարարում է պաստառի մակագրությունը:

Բուդապեշտում Իսրայելի դեսպանը և Հունգարիայում հրեական համայնքի առաջնորդները  իշխանություններին խնդրել են դադարեցնել այդ արշավը, քանի որ այն «հրեատյացություն է հրահրում» ( Ջորջ Սորոսը ծնվել է հրեական ընտանիքում): Գերմանական ԱԳՆ-ում Եվրոպայի գործերով պետնախարար Միքայել Ռոթը հայտարարել է, որ ինքը պարզապես խոսք չի գտնում՝ նկարագրելու արձագանքն այդ պաստառին:

 Հունգարական կառավարությունն առայժմ ոչ մի կերպ չի արձագանքել այդ քննադատություններին:

 Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ջորջ Սորոսին մեղադրում է, թե նա իր գործողություններով և հայացքներով նպաստում է միգրանտների հոսքին Եվրոպա: Իր հերթին՝ Սորոսն էլ Օրբանին մեղադրում է մաֆիոզ պետություն ստեղծելու մեջ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Սիրտը’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում ձերբակալել են Ալեքսեյ Նավալնիի 50-ի չափ կողմնակիցների’