‘Սոցիալական ցնցումների դեպքում Երանոսյան Լյովայի սնունդը պիտի տեղը լինի. «ՉԻ»’

2939

Կառավարության երեկվա նիստում փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը ներկայացրել է մի նախագիծ, որով կառավարությունը պիտի 14 միլիոն դրամ հատկացնի ոստիկանության զորքերին` տոնական օրերին աննդամթերքի գնաճը փոխհատուցելու համար:

«ՉԻ»-ն այս կապակցությամբ գրում է. Այ սա իսկապես առաջարկ է: Չէ՞ որ նախատոնական այս օրերին սննդամթերքը թանկացել է միայն ոստիկանության զորքերի համար, իսկ մյուսների համար գները չեն փոխվել: Կամ  էլ` հետո՞ ինչ, որ փոխվել են: Չէ՞ որ մյուսները հայհոյում են իշխանություններին, իսկ ներքին զորքերի հրամանատարը «կտրում է նրանց ականջները»:

Այնպես որ` մոտեցումը միանգամայն տրամաբանական է: Համ  էլ` առաջիկայում հնարավոր   են սոցիալական ցնցումներ, ու ոստիկանության զորքերի սնունդը պիտի տեղը լինի: Եթե, իհարկե, այդ գումարից բաժին հասնի նրանց: 

Ի դեպ, մի քանի օր առաջ կատակով ենթադրել էինք, թե ներքին զորքերի հրամանատար Երանոսյան Լյովային հայտնի քաջագործությունների համար կպարգևատրեն կամ մեդալով, կամ բնամթերքով: Փաստորեն դա այնքան էլ կատակ չէր: Իշխանություններն ընտրեցին երկրորդ տարբերակը:

Նախորդ հոդվածը‘Express.co.uk. «Լիվերպուլն» ու «Արսենալը» պայքարում են Հենրիխ Մխիթարյանի համար’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’