‘Սոցցանցերում Սերժ Սարգսյանի ու Սերժ Թանգյանի նամակագրությունը բուռն արձագանք է առաջացրել’

6248

Երեկ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանգյանը բաց նամակ էր գրել Սերժ Սարգսյանին: Այսօր էլ Թանգյանը պատասխանել է նրան: Երեկվանից սա սոցիալական ցանցերում ամենաքննարկվող թեմաներից է: Որոշ օգտատերեր սկսել են հումորային նամակներ գրել: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

Նարեկ Մարգարյան

Կիմ Կարդաշյանի բաց նամակը Կիմ Բալայանին

Հարգելի՛ Կիմ` 
Գիտեմ, որ ես ու Սահմանադրական դատարանի անդամը ընդհանուր թեմաներ չունենք: Գրում եմ Ձեզ, որովհետև ադաշների միջև նամակագրությունները շատ նորաձև են դարձել: Շաա՜տ: Ես էլ, ինչպես գիտեք, շատ նորաձև ու թրենդերի հետևող աղջիկ եմ: Ուզում եմ տեղեկացնել, որ ամեն օր նոր լուսանկարներ եմ տեղադրում Instagram սոցիալական ցանցում: Ամեն օ՛ր: Ամեն օր միլիոնավոր մարդիկ կիսվում են իրենց տպավորություններով, նկարում են իրենց կերած ուտեստները, ու սենց փքած շուրթերով լուսանկարվում հայելու առաջ: Մի խոսքով, carpe diem են անում մի այլ կարգի: Իսկ Դուք արդեն գրանցվել ե՞ք այնտեղ: Եթե դեռ ոչ, անպայման գրանցվե՛ք` շատ պուպուշն ա: Անչափ հարգելով Ձեզ, ստիպված եմ նշել, որ #Sahmanadrakandataran հեշթեգով դեռ ոչ մի լուսանկար չկա: Այո, Կի՛մ, չկա: Եկե՛ք ուղղենք այս սխալը:
Վերսաչիի նոր հավաքածուն ուղղակի վե՛րջն ա: 
Հասկանում եմ, որ թեման արագ փոխեցի: Վե՛րջը:
Խաղաղություն:
Կիմ Կարդաշյան

Հայկ Ֆալակյան

Սիրելի՛ Սերժ,

Քանի որ թերևս ուստի հարկավ, ապա հետևողականորեն փառապանծ ու բնավ աներկբա է այս ամենը: Եվ չէ՞ որ հավիտենականությունը, ստեղծագործ հայեցի բնօրրանի հանճարածին սյուքը և նվիրապետությունը կոչված են ծառայելու ինչպես գաղափարախոսական համակարգակերտման գրավականին, այդպես էլ վասն վարդանանց և հայոց պատերազմի: Քարքարոտ և արագիլ, Սերժ, քարքարոտ և արագիլ: Ընդսմին՝ գերագույն էական թոռնիկը, և ինչու ոչ՝ նաև պատմամշակութային սերումը ազատ են դեպի լյառն Մասիսն անշեղորեն բարձրանալու չարքերն ի վեր՝ ընդհուպ մինչև ներքուստ հաստատված ապագան ու մինչև օրինական Մելբուռն: Առաջնայնության միասնական անվտանգությունը և ապահովության հատվածական շահերն ըստ արժանվույն է պետք ականապատել, Աստծո կամոք: Մի՞թե չես զուգակցում ազգային անբաժան գերակայությունը: Արդյո՞ք օրենքը և դրախտավայր ուսմունքի գրավականը միայն դարերի երթն են, թե՞ աստվածաստեղծ գոյության հարատևումը, որ պետք է պարզապես զգալ: Միասի՛ն, Սե՛րժ, միասի՛ն: Ես միշտ եմ օրհասական կենտրոնում ամրագրել՝ հպարտ, աշխարհասփյուռ և դավանաբանության ներքո, ա՛յս է ինքնությունը: Flectere si nequeo superos, Acheronta movebo, Սե՛րժ, lecithyn, emulgator E471, polyglycerol E322 et cetera. Քրիստոս ծնավ և հայտնեցավ, և սկզբունքներն անշեղորեն օծելով՝ մեր կենսական ուժը պիտի բխի ազգային եւ համամարդկային կայուն օրակարգից, հիրավի: Պապային կբարևես:

Խաղաղություն:

Armcomedy

Կիմ Չեն Ընի բաց նամակը Կիմ Կարդաշյանին

Հարգելի՛ Կիմ,
Մեծ հարգանք եմ տածում Ձեր… անկեղծ ասաց վստահ չեմ ինչով եք զբաղվում, բայց դրա նկատմամբ: Սակայն գրում եմ Ձեզ, Կի՛մ, մի բոլորովին այլ պատճառով: Բանն այն է, որ բոլոր պորնոգրաֆիկ կայքերում, որոնք ի դեպ, արգելափակված են մեր երկրում, չեմ կարողանում գտնել Ձեր հայտնի տեսաֆիլմի ամբողջական տարբերակը: Իմպերիալիստական սրիկաները փորձում են ինձանից գանձել $19.95 տեսանյութի դիմաց` դա իմ երկրի պետական բյուջեի 45% է կազմում: Կի՛մ, ուղարկի՛ր ինձ տեսանյութդ անվճար: Ես շատ միայնակ եմ, Կի՛մ:
Խաղաղություն:
Կիմ Չեն Ըն

Սերգեյ Սարգսյան

 

Ռոբերտի պատասխանը Ռոբերտին.

\”Սիրելի Դենիրո,
Դու իհարկե լավ դերասան ես, ես հարգում եմ քո հետագիծը, քո ավանդը կինոարվեստի մեջ, բայց մենք ունենք ապագա սերունդների աչքերին նայելու խնդիր, Ռոբերտ: Մենք իրավունք չունենք տրվել արկածախնդրությանը: Ի դեպ, իմ թոռնիկի անունն էլ է Ռոբերտ և ես նրան պիտի տարիներ անց հաշիվ տամ կամ կամ ինչպես կասեին լատինացիները assecuratus non quaerit lucrum sed agit ne in damno sit:
Մենք միասին պետք է ստեղծենք ավելի հզոր ու ավելի բարեկեցիկ կինոարդյունաբերություն:
Քեռուդ կբարևես,
Ռոբերտ

Նախորդ հոդվածը‘Սուրիկ Խաչատրյան. Չի կարող լինել մարդ, որ ասի` Սյունիքի ընտրատարածքում կեղծարարություն նկատել է’
Հաջորդ հոդվածը‘«Անտիդասադուլավորներն», ըստ էության, 2 օր է՝ դասադուլ են անում’