‘Սուարեսը կարող է դառնալ Եվրոպայում լավագույնը. Չեմպիոնների լիգա’

969

Որոշվել են 2013-2014 թթ.մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման տասը հավակնորդները: Եվրոպայի ֆուտբոլային ասոցիացիաների միությունը ներկայացնող երկրների լրագրողները նշել են թեկնածուների անունները: Այդ ցուցակում ընդգրկվել են՝ Անխել Դի Մարիան (Արգենտինա, «Ռեալ»), Դիեգո Կոստան (Իսպանիա, «Ատլետիկո»/«Չելսի»), Ֆիլիպ Լահմ (Գերմանիա, «Բավարիա»), Լեոնել Մեսսին (Արգենտինա, «Բարսելոնա»), Թոմաս Մյուլերը (Գերմանիա, «Բավարիա»), Մանուել Նոյերը (Գերմանիա, «Բավարիա»), Արիեն Ռոբենը (Հոլանդիա, «Բավարիա»), Խամես Ռոդրիգես (Կոլումբիա, «Մոնակո»), Քրիստիանու Ռոնալդուն (Պորտուգալիա, «Ռեալ»), Լուիս Սուարեսը (Ուրուգվայ, «Լիվերպուլ»/«Բարսելոնա»):

Բացի այս ֆուտբոլիստներից ԶԼՄ-ները նշել են ևս 25 ֆուտբոլիստի անուն: Նրանք են՝ Սերխիո Ռամոսը (Իսպանիա, «Ռեալ»), Տիբո Կուրտուան (Բելգիա, «Ատլետիկո»), Զլատան Իբրագիմովիչը (Շվդիա,«ՊՍԺ»), Անդրեա Պիրլոն (Իտալիա, «Յուվենտուս»), Յայա Տուրեն (Կոտ դ’Իվուար,«Մանչեստր Սիթի»), Տոնի Կրոսը (Գերմանիա, «Բավարիա»/«Ռեալ»),Նեյմարը (Բրազիլիա, «Բարսելոնա»), Բաստիան Շվայցշտագերը (Գերմանիա, «Բավարիա»), Գարետ Բեյլը (Ուելա, «Ռեալ»), Դիեգո Գոդինը (Ուրուգվայ, «Ատլետիկո»),Սերխիո Ագուերոն (Արգենտինա, «Մանչեստթ Սիթի»), Կոկեն (Իսպանիա, «Ատլետիկո»),Արտուրո Վիդալը (Չիլի, «Յուվենտուս»), Քարիմ Բենզեման (Ֆրանսիա, «Ռեալ»), Քրիս Քոմոնսը (Շոտլանդիա, «Սելթիկ»), Խավիեր Մասկերանո (Արգենտինա, «Բարսելոնա»), Ֆրանկ Ռիբերի (Ֆրանսիա, «Բավարիա»), Մարիո Գյոտցե (Գերմանիա,«Բավարիա»),Մատս Հումելս (Գերմանիա, «Բորուսիա» Դ), Իվան Ռակիտիչ (Խորվաթիա, «Սևիլիա»/«Բարսելոնա»), Տիագու Սիլվան (Բրազիլիա, «ՊՍԺ), Վեսլի Սնեյդերը (Հոլադիա, «Գալաթասարայ»), Կառլոս Տևես (Արգենտինա, «Յուվենտուս»), Արդա Թուրան (Թուրքիա, «Ատլետիկո»),Ռոբին վան Պերսին (Հոլանդիա, «Մանչեստր Յունայթեդ»):

Երկրորդ փուլում կորոշվի լավագույն եռյակը: Նրանց անունները ՈՒԵՖԱ-ն կհրապարակի оգոստոսի  14-ին: Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա  оգոստոսի 28-ին Մոնակոյում Չեմպիոնների լիգայի վիճակահանության ժամանակ: Նախկինում այս տիտղոսը բաժին է հասել Լեոնել Մեսսիին, Անդրես Ինյեստային և Ֆրանկ Ռիբերիին:

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Boeing ինքնաթիռը վթարի է ենթարկվել Դոնեցկի շրջանում. մոտ 300 մարդ զոհվել է’