‘Սուարեսը մինչև որակազրկման ավարտը կմարզվի լեռներում’

876

«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը մտադիր է մինչև որակազրկման ավարտը մնալ լեռներում, որտեղ նա մարզվում է անձնական մարզչի ղեկավարությամբ,-հաղորդում են իսպանական լրատվամիջոցները:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Սուարեսը փորձում է կատարել ՖԻՖԱ-ի բոլոր պահանջները, որպեսզի խուսափի վիճելի իրադրություններից և չի հայտնվում «Բարսելոնա»-ի մարզումներին: Սակայն, նա շատ ակտիվորեն է նոր մրցաշրջանին պատրաստվում՝ մարզումների անհատական պլանին համապատասխան, համաձայն որի նա հիմա գտնվում է Պիրիններում և մարզվում է անձնական մարզչի ղեկավարությամբ:

Նախորդ հոդվածը‘Նվազեցվել են «Արմենտել» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագները’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի նախագահի խորհրդականը դատապարտել է Սբ. Էջմիածին եկեղեցու միջադեպը’