‘Սուարեսը Ուրուգվայի հավաքականին հաղթանակ բերեց (տեսանյութ)’

981

Րոպեներ առաջ ավարտվեց Անգլիա-Ուրուգվայ հանդիպումը, որն անցավ հետաքրքիր և լարված պայքարում: Խաղի հաշիվը բացվեց  39-րդ րոպեին, երբ Սուարեսը, գնդակը ստանալով Կավանիից,  այն գլխով  ուղարկեց Հարտի պաշտպանած դարպասը: Անգլիացիներին հաջողվեց հաշիվը հավասարացնել  75-րդ րոպեին. գոլը խփեց  Ռունին: Սուարեսը ևս մեկ անգամ կարողացավ անհանգստացնել անգլիացիներին. 85-րդ րոպեին նա դարձավ  երկրորդ գոլի հեղինակ:   

Շնորհիվ այս հաղթանակի` Ուրուգվայը, որ մեկնարկային  խաղում անսպասելիորեն պարտվել էր Կոստա Ռիկային, ձեռք բերեց իր առաջին երեք միավորը: Անգլիայի հավաքականը, որ մրցաշարը սկսել էր Իտալիայից կրած պարտությամբ,  D խմբում զբաղեցնում է  վերջին հորիզոնականը, բայց միևնույն է պահպանում է, թեկուզ և տեսական, բայց խմբից դուրս գալու հնարավորություն:

 

ՈՒՐՈՒԳՎԱՅ-ԱՆԳԼԻԱ 2-1 (1-0) MC
1-0՝ Լուիս Սուարես 39՛, 1-1՝ Ուեյն Ռունի 75՛, 2-1՝ Լուիս Սուարես 85՛
ՈՒՐՈՒԳՎԱՅ. 1.Ֆերնանդո Մուսլերա, 3.Դիեգո Գոդին, 13.Խոսե Խիմենես, 16.Մաքսի Պերեյրա, 22.Մարտին Կասերես, 7.Քրիստիան Ռոդրիգես, 14.Նիկոլաս Լոդեյրո (11.Կրիստյան Ստուանի, 67), 17.Էդիգիո Առեվալո, 20.Ալվարո Գոնսալես (4.Խորխե Ֆուսիլե, 78), 9.Լուիս Սուարես (19.Սեբաստյան Կոատես, 88), 21.Էդինսոն Կավանի
ԱՆԳԼԻԱ. 1.Ջո Հարտ, 2.Գլեն Ջոնսոն, 3.Լեյթոն Բեյնս, 5.Գերի Կեյհիլ, 6.Ֆիլ Յագիլկա, 4.Սթիվեն Ջերարդ, 14.Ջորդան Հենդերսոն (18.Ռիկի Լամբերտ, 87), 19.Ռահիմ Ստերլինգ (21.Ռոս Բառքլի, 64), 9.Դանիել Ստարիջ, 10.Ուեյն Ռունի, 11.Դանի Ուելբեք (20.Ադամ Լալլանա, 71)
Զգուշացում՝ Դիեգո Գոդին 9՛ (ՈՒ), Սթիվեն Ջերարդ 68՛ (Ա) ;Մրցավար՝ Կառլոս Վելասկո Կարբալյո (Իսպանիա)
38 ԳՆԴԱԿԻ % 62
10 (6) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 11 (7)
17 ՏՈՒԳԱՆՔ 12
7 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 5
3 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 1

 

ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ԿՈՍՏԱ ՌԻԿԱ 1 1 0 0 3 1 3
2 ԻՏԱԼԻԱ 1 1 0 0 2 1 3
3 ՈՒՐՈՒԳՎԱՅ 2 1 0 1 3 4 3
4 ԱՆԳԼԻԱ 2 0 0 2 2 4 0


Նախորդ հոդվածը‘Կոլումբիան զբաղեցրեց առաջին տեղը իր խմբում. Նա արդեն 1/8 եզրափակչում (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը ուզում է «սաքուլիկին» նշանակել բուհի պրոռեկտոր. «Հրապարակ»’