‘Սուարեսը սկսել է պատրաստվել մրցաշրջանին «Բարսելոնա»-ից առանձին’

847

 «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը  մրցաշրջանին սկսել է նախապատրաստվել թիմից առանձին,-հաղորդում է իսպանական մամուլը: Ինչպես գիտեք, աշխարհի առաջնության ժամանակ տեղի ունեցած հայտնի իրադարձությունից հետո Սուարեսը որակազրկվել է: Նա չի կարող 4 ամսվա ընթացքում մասնակցել ֆուտբոլի հետ կապված որևէ մրցաշարի , ինչպես  նաև մարզվել իր թիմի հետ:

27-ամյա ֆուտբոլիստը մարզիչ է վարձել, որ պատասխանատու  է հարձակվողի պատրաստվածության համար:Oգոստոսի կեսերին Լոզանի  արբիտրաժային մարզական դատարանը կքննարկի ՖԻՖԱ-ի որոշման դեմ ներկայացված բողոքարկումը:

Նախորդ հոդվածը‘Քեյլոր Նավաս. «Իմ նպատակը աշխարհի լավագույն դարպասապահը դառնալն է»’
Հաջորդ հոդվածը‘Ֆալկաոն համաձայն է տեղափոխվել «Ռեալ» նույնիսկ երկու անգամ ցածր աշխատավարձով’