‘Սուարեսը տառապում է որակազրկման պատճառով’

854

«Բարսելոնայի» առաջատարը հիասթափված է խաղային ժամանակի բացակայությունից:

Ուրուգվայցուն հեշտ չի տրվում այն «դադարը», որը ստացել է ԱԱ-2014-ի ժամանակ:Համաձայն պատժի՝ ֆուտբոլիստը չի կարող իր թիմի կազմում պաշտոնական հանդիպումներին մասնակցել մինչև հոկտեմբերի  25-ը:

«Ճշմարտությունն այն է, որ ես իսկապես տառապում եմ: Ինձ արգելված է խաղալ պաշտոնական հանդիպումներում, և ես արդեն մի քանի խաղ բաց եմ թողել: Ես ինձ այնքան անоգնական եմ զգում, որ չեմ կարողանում ինչ-որ բանով դաշտում оգնել ընկերներիս: Ես կարող եմ միայն խոսալ ու գոռալ: Դա միակ բանն է, որի իրավունքն ունեմ: Սակայն ես պետք է ընդունեմ այս իրադրությունը»,-այս մասին Marca-ին պատմել է  ֆուտբոլիստը:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Խոսրով Հարությունյան. Սուրեն Խաչատրյանն իրեն չի սպառել ‘
Հաջորդ հոդվածը‘ Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է Դանիայի հետ հանդիպմանը’