‘Սուարեսը 500 նվեր է ուղարկել Մոնտեվիդեոյի հիվանդանոց (լուսանկար)’

788

Ուրուգվայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը շնորհավորել է իր փոքրիկ հայրենակիցներին և 500 նվեր է ուղարկել Մոնտեվիդեոյի հիվանդանոցում բուժվող երեխաներին:

«Ուրախ Սուրբ Ծնունդ և երջանիկ 2015 թվական եմ մաղթում ձեզ և ձեր մտերիմներին: Լուիս Սուարես և ընտանիք»,-գրված է յուրաքանչյուր նվերի վրա:

Ուրուգվայական «El Observador» պարբերականը հաղորդում է, որ նվերները երեխաներին բաժանել է Սանտա Կլաուսը:

Նախորդ հոդվածը‘«Սան Լորենցոյի» ավագը «Ռեալի» ֆուտբոլիստներին «թույլիկներ» է անվանել’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ-ում 2015 թվականի հունվարի 1-ից մոտ 13 %-ով կաճի աշխատանքային կենսաթոշակի միջին չափը’