‘Սուարեսի փաստաբան. «Վստահ եմ, որ այսоր իմ պաշտպանյալի որակազրկումը կկրճատվի»’

933

 

Ուրուգվայի ազգային հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսի փաստաբան Ալեխանդրո Բալբին հայտարարել է, որ բացարձակապես վստահ է այն բանում, որ Լոզանի արբիտրաժային դատարանը (CAS) որոշում կընդունի հоգուտ Սուարեսի: Այս մասին հաղորդում են իսպանական լրատվամիջոցները:

— Մեզ շատ երկար լսումներ են սպասվում: Մենք հավաքել ենք բավականաչափ անհրաժեշտ փաստաթղթեր: Ես նախկինի պես վստահ եմ այն բանում, որ այսоրվա նիստի արդյունքում իմ պաշտպանյալի պատիժը կկրճատվի,- նշել է Բալբին:

CAS նիստը մեկնարկել է այսоր, տեղական ժամանակով 08:30-ին: Սուարեսը կազմակերպության շենք է մտել լսումները սկսելուց կես ժամ առաջ՝ իր անձնական փաստաբան Ալեխանդրո Բալբիի, ինչպես նաև Ուրուգվայի ֆուտբոլի  ֆեդերացիայի  վարձած փաստաբանների հետ միասին:  Լսումները կընթանան փակ դռների հետևում: Դատավորները կլսեն ինչպես իր՝ Սուարեսի, այնպես էլ նրա ներկայացուցիչների՝ «Բարսելոնա»-ի և Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի փաստաբանների ներկայացրած փաստարկները: Սուարեսի փաստաբանները պնդում են, որ ՖԻՖԱ-ն ֆուտբոլիստին կրկնակի է պատժել և հույս ունեն որ որակազրկումը կկրճատվի երկու անգամ, քանի որ  այս պատիժը համարժեք չէ ֆուտբոլիստի արաքի ծանրությանը:

Նախորդ հոդվածը‘Երկրաշարժ Իրանում. Ցնցումները զգացվել են նաեւ ՀՀ տարածքում’
Հաջորդ հոդվածը‘«Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության հայտարարությունը’