‘ Սուարես. «Անգլիական լրատվամիջոցները միշտ ուզում են վնասել ինձ»’

861

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպմանը (2:1):

Ուրուգվայցին ուշադրության կենտրոնում էր հայտնվել ոչ միայն իր  դուբլի շնորհիվ, այլև այն դրվագի որում նա, իբր, փորձում էր կծել անգլիական ակումբի պաշտպան Մարտին Դեմիկելիսին:

«Դեմիկելիսի հետ միջադե՞պը: Կա ապացույց, որ նա ձեռքը մոտեցնում է կոկորդիս: Անգլիական լրատվամիջոցները միշտ ինձ հետ կապված ինչ-որ բան են հորինում և ցանկանում վնասել: Այն բանից հետո, երբ Աշխարհի առաջնության ժամանակ որակազրկեցին ինձ, ինձ հետ ավելի վատ վարվեցին, քան «բարաս բրավասի» ներկայացուցիչների (ծայրահեղականորեն տրամադրված երկրպագուները Հարավային Ամերիկայում): Դա իմ կարիերայում տեղի ունեցած վատագույն բանն էր: Երբեք չեմ մոռանա դա»,-ասել է Սուարեսը:

Նախորդ հոդվածը‘Կառավարության առաջարկով՝ մարտի 3-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ’
Հաջորդ հոդվածը‘Վահան Վարդապետյան. Հայ ազգային կոնգրեսի գործընկերը պայքարող քաղաքացին է (ՉԻ)’