‘Սուարես. «Ես կվազեմ, ճնշում կգործադրեմ ու կվիճեմ, բայց՝ կզսպեմ ինձ»’

1222

«Բարսելոնայի» և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է 2014-ի Աշխարհի առաջությանը Իտալիայի պաշտպան Ջորջո Կելինիին կծելու դրվագի մասին: Հիշեցնենք, որ դրա արդյունքում ֆուտբոլիստն արժանացավ 9 խաղի որակազրկման:

«Պատրաստվում եմ խաղալ, ինչպես միշտ: Ես կվազեմ, ճնշում կգործադրեմ ու կվիճեմ, բայց կզսպեմ ինձ, ինչպես «Բարսելոնայում»: Տարբեր առումներով ես ավելի խելացի եմ դարձել, փորձում եմ կյանքի տարբեր իրավիճակներից դասեր քաղել: Վերջին մի քանի շաբաթն աշխատել եմ իմ նյարդայնությունն ու անհանգստությունս կարգավորելու ուղղությամբ, քանի որ խաղի ժամանակ մարդիկ կարող են դրանք ի հայտ բերել: Հիմա ամեն ինչ այլ է, չէ՞ որ շատ ժամանակ է անցել: Հիմա ինձ ֆուտբոլիստ եմ զգում, որը կարող է իր լավագույն խաղը ցուցադրել: Միակ բանը, որ ուզում եմ, խաղալ հավաքականի համար ու հաճույք ստանալ ֆուտբոլից»:

Նախորդ հոդվածը‘Տիբո Կուրտուա. «Չելսին» ճիշտ վարվեց՝ Մոուրինյոյին ազատելով’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն գործ է հարուցել գերմանացի ֆուտբոլային պաշտոնյաների նկատմամբ’