‘Սուարես. «Համոզված եմ՝ Նեյմարը մնալու է «Բարսելոնայում»»’

1221

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը չի հավատում, որ թիմակից Նեյմարը կարող է հեռանալ կատալոնական ակումբից:

-Ես համոզված եմ, որ Նեյմարը մնալու է «Բարսելոնայում»: Ակումբն աջակցում է նրան: Կրկնում եմ՝ համոզված եմ, որ Նեյմարը երկար տարիներ խաղալու է «Բարսելոնայում»,-Սուարեսի խոսքը մեջբերել է «El Mundo Deportivo»-ն:

Ավելի վաղ Նեյմարի հայրը հայտարարել էր, որ որդու համար 190 մլն եվրո է առաջարկել, սակայն չէր նշել այդ առատաձեռն ակումբի անունը: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Նեյմարին գնելու մտադրություն ունի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, ով պատրաստ է բրազիլացուն առաջարկել 5-ամյա պայմանագիր՝ մինչև 35 մլն եվրո աշխատավարձով:

Նախորդ հոդվածը‘Ռումենիգեն պաշտպանում է Արտուրո Վիդալին’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ’