‘Սուարես. «Ձգտում եմ չնայել մրցակիցներիս, երբ նրանք պրովոկացիայի են դիմում»’

1495

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը «Monte Carlo TV»-ին տված հարցազրույցում խոսել է խաղադաշտում իր էմոցիոնալ պահվածքի մասին:

-Խաղադաշտում ես հաճախ եմ վիրավորական արտահայտություններ անում: Ես էմոցիոնալ եմ և հաճախ կարող եմ մրցակցին ուղարկել … Չեմ պատրաստվում դա փոխել, քանի որ վարակված եմ պայքարով, և դա օգնում է: Առանց այդ էլ շատ բան եմ փոխել: Այժմ հոգեբանս սովորեցնում է առավել համբերատար լինել, տարաձայնությունների առիթ չտալ և չմասնակցել դրանց: Ձգտում եմ չնայել մրցակիցներիս, երբ նրանք պրովոկացիայի են դիմում,-ասել է Սուարեսը:

Ուրուգվայցի հարձակվողը նաև հիշել է կարիերայի 3 դեպքերը, երբ կծել է մրցակիցներին:

-Այժմ ավելի պատասխանատու եմ արածներիս համար, իսկ այն ժամանակ… «Այաքսում» բարդ մրցաշրջան էր, խաղն էլ չէր ստացվում: Ես վատ հանդես եկա, ամեն ինչ փորձում էի անել, բայց ոչինչ չէր ստացվում: Ինձ անօգնական էի զգում և չարացած էի ինձ և մրցակիցներիս վրա: Արդեն բախում ունեցել էի Բակկալի հետ, նա հարվածել էր ինձ: Դադարեցի վերահսկել ինձ, բայց հասկանում էի, որ չի կարելի կռվել: Այդ ժամանակ ինքս ինձ ասացի. «Միայն ոչ կռիվ» ու կծեցի:

Բրանիսլավ Իվանովիչի դեպքը նմանատիպ էր, իսկ Ջորջիո Կյելինիի հետ ամեն ինչ այլ էր: Ես ինձ մեղավոր էի զգում, որ նախքան այդ չէի օգտագործել հնարավորությունս: Շատ զայրացած էի և պետք է ինչ-որ բան անեի: Կյելինիի հետ պայքարի մեջ էի և ամեն ինչ արագ տեղի ունեցավ: Իհարկե, չէի գիտակցում, թե ինչ եմ անում: Հետո սկսեցի գիտակցել,-պատմել է Սուարեսը:

Նախորդ հոդվածը‘Դել Բոսկե. «Իսպանիայի հավաքականի խնդիրն օրեցօր բարդանում է» ‘
Հաջորդ հոդվածը‘Դևիդ Քեմերոնը հրապարակել է իր եկամուտների վերաբերյալ տվյալները’