Սուարես. ՖԻՖԱ-ն դեմ է Ուրուգվային, նրանք թույլ չտվեցին ինձ մոտենալ երեխաներիս

426

Լուիս Սուարեսը քննադատել է ՖԻՖԱ-ին այն բանից հետո, երբ Ուրուգվայի հավաքականը չկարողացավ 2022 թվականի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել։

Ուրուգվայի հավաքականը հաղթեց Գանայի ընտրանուն (2:0), սակայն խմբում զբաղեցրեց երրորդ տեղը և դուրս չեկավ փլեյ-օֆֆ։

«Պորտուգալիայի հետ խաղում Խիմենեսի մասնակցությամբ դրվագում մեր դարպասին նշանակված 11 մետրանոցը վնասեց մեզ՝ գոլերի տարբերության պատճառով: Նույնը կարելի է ասել Նունյեսի հետ կապված պահի մասին, բայց հակառակ ուղղությամբ։

ՖԻՖԱ-ն և մրցավարական կոմիտեն պետք է բացատրեն, թե ինչով է պայմանավորված 11 մետրանոցներ նշանակելու իրենց որոշումները: Գանայի հետ խաղում մենք երկու 11 մետրանոց պետք է ստանային։ Այնուամենայնիվ, սա արդարացում չէ։

Խաղից հետո ցանկանում էի տեսնել երեխաներիս, սակայն ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները մերժեցին ինձ։ Չնայած Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի երեխաները մոտեցել էին նրան պահեստայինների նստարանի մոտ։

Թվում է, թե Ուրուգվային ավելի մեծ ազդեցություն է պետք։ ՖԻՖԱ-ն միշտ դեմ է Ուրուգվային»,- Սուարեսի խոսքն է մեջբերել Goal-ը։

Նախորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Թույլ չտվողներ են հայտնվել, ճամփա տվեք
Հաջորդ հոդվածըՄի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին