‘Սուբիսարետա. «Իմ մեծագույն սխալն այն էր, որ թույլ տվեցի Գվարդիոլային հեռանալ «Բարսելոնա»-ից»’

1179

«Բարսելոնա»-ի նախկին մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան խոստովանել է, որ կատալոնացիների նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հեռանալն իր մեծագույն սխալն է համարում ակումբում աշխատելու ամբողջ ընթացքում: Հիմա Գվարդիոլան մարզում է «Բավարիա»-ն.

«Գվարդիոլան տեսնում էր այն, ինչ չէինք տեսնում մենք, նա շատ բան է փոխել ակումբում: Գվարդիոլան վստահ էր, որ ֆուտբոլն ուժը չէ, արագությունը չէ, և ոչ էլ դիմացկությունն է: Ոչ էլ նույնիսկ տակտիկա կամ տեխնիկա է: Նրա համար ֆուտբոլը կոմբինացիաներն էին, թիմային խաղը: Նա «Բարսելոնա»-ին բերեց ֆուտբոլի մասին սեփական պատկերացումները: Իմ մեծագույն սխալն այն էր, որ թույլ տվեցի Գվարդիոլային հեռանալ: Նա դեռ շատ բաների կարող էր հասնել թիմի հետ»,- Սուբիսարետայի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Նախորդ հոդվածը‘Սըր Ալեքս Ֆերգյուսոնը վերադառնո՞ւմ է’
Հաջորդ հոդվածը‘Երկրպագուները Մխիթարյանին ընդգրկել են Բունդեսլիգայի առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում’