Սուդանի բանակը և սպեցնազը համաձայնել են մեկշաբաթյա զինադադար հայտարարել

219

Սուդանի բանակը և արագ արձագանքման ուժերը (սպեցնազը) սկզբունքորեն համաձայնություն են տվել կրակի դադարեցման ռեժիմ սահմանել երկրում մեկ շաբաթով՝ սկսած հինգշաբթի օրվանից։

Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Հարավային Սուդանի արտաքին գործերի նախարարությունը։

«Սուդանի բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը և հատուկ նշանակության ուժերի ղեկավար Մուհամեդ Համդան Դագալոն (Համիդտի) սկզբունքորեն համաձայնել են զինադադար հայտարարել յոթ օրով, որն ուժի մեջ կմտնի մայիսի 4-ին»,- ասվում է հարավսուդանյան ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որը մեջբերել է Asharq հեռուստաալիքը։ Նշվում է, որ կողմերի միջև ձեռք բերված՝ կրակի դադարեցման ռեժիմը կգործի մայիսի 4-ից 11-ը։

Բացի այդ, Հարավային Սուդանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ հակամարտող կողմերի առաջնորդները համաձայնել են ներկայացուցիչներ ընտրել «խաղաղության բանակցությունների» համար։ ԱԳՆ-ում նշել են, որ բանակցությունները «կանցնեն այն վայրում, որը կընտրեն կողմերը»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊատրուշև․ Ուկրաինան որպես պետություն պահպանելը ԱՄՆ-ի պլանների մեջ չի մտնում
Հաջորդ հոդվածըԹուրքիան իր օդային տարածքը փակել է Հայաստանի համար