‘Սուդանում արտակարգ դրություն է հայտարարվել’

823

Սուդանի կառավարությունը հայտարարել է երկրում պետական դավադրության փորձի բացահայտման մասին և որոշում է կայացրել մայրաքաղաք Խարթումում արտակարգ դրություն հաստատել, հայտնում է ИТАР-ТАСС լրատվականը:

  Այս պահին վերահսվում են քաղաքի բոլոր հրապարակները, պետական նշանակության հաստատությունները և օդանավակայանից քաղաքի կենտրոն տանող ճանապարհը:  Վաղ առավոտից քաղաքում ծանր հրետանի և զորքեր են տեղակայվել:

Սուդանի մի շարք լրատվամիջոցներ հայտնում են երկրում ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների մասին, որոնք, կառավարության համոզմամբ, կապված են պետական հեղաշրջման կազմակերպման հետ:

Նախորդ հոդվածը‘Հայաստանն ու Չիլին դիվանագիտական և պաշտոնական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջը կվերացնեն’
Հաջորդ հոդվածը‘Երեկ ԵՊՀ-ում չեն հասցրել դասադուլ կազմակերպել’