‘Սուդանում փոխել են ամուսնուն սպանած կնոջ մահապատժի դատավճիռը’

2436

Սուդանում վճռաբեկ դատարանը փոխել է ամուսնու սպանության մեջ մեղավոր ճանաչված 19-ամյա Նուրա Հուսեյնի մահապատժի դատավճիռը՝ այն փոխարինելով հնգամյա կալանքով:

Աղջիկը պնդում էր, որ գործել է ինքնապաշտպանության նպատակով, երբ ամուսինը, ազգականների հետ միասին, փորձել է բռնաբարել իրեն:

Մայիսի 10-ին շարիաթի դատարանը նրան մահապատժի էր դատապարտել՝ կախաղանի միջոցով:

Նուրա Հուսեյնին բռնի կերպով ամուսնացրել են 16 տարեկանում: Նրա ամուսինը տարիքով նրանից բավական մեծ է եղել: Դատարանում Հուսեյնը պատմել է, որ  բռնաբարվել է ամուսնու կողմից, իսկ նրա եղբայրներն այդ ընթացքում բռնել-պահել են իրեն: Երբ ամուսինը հաջորդ օրն էլ  փորձել է նույն բանն անել, Հուսեյնը դանակահարել է նրան:

Amnesty International-ը օնլայն-կամպանիա էր սկսել ի պաշտպանություն Նուրայի, որին միացել էին նաև անվանի մարդիկ՝ բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը և սուպերմոդել Նաոմի Քեմփբելը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սերխիո Ռամոս. Բարդ կլինի Ռուսաստանի հետ, պետք է հրաշալի խաղանք’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյան. Կոռուպցիան այն չարիքն է, որը Հայաստանը կանգնեցրել է անդունդի եզրին’