‘Սուզանավի աղետը. Խստագույն գաղտնապահությունն այլևս չի աշխատում’

936

«Ведомости»- ի կայքի խմբագրականում նշվում է, որ Ռուսաստանի իշխանությունները արտակարգ պատահարների վերաբերյալ տեղեկատվության հարցում բավականին ետ են մնում ԶԼՄ-ներից:

«Ռուսաստանում աղետների մասին պաշտոնական տեղեկատվությունն ավանդաբար ետ է մնում ոչ պաշտոնականից: Ահա և այս դեպքում՝ աղետի մասին առաջինը տեղեկացրել է «Սևերոմորսկ Life» կայքը, և հետո միայն զինվորականները հաստատել են 14 «անանուն» նավաստիների մահը:

Նույնը շարունակվել է նաև դրանից հետո. ի պատասխան Վլադիմիր Պուտինի և Սերգեյ Շոյգուի ասածների, թե զոհերի թվում կա առաջին կարգի յոթ կապիտան և երկու Ռուսաստանի հերոս, դաշնային, շրջանային ու նույնիսկ քաղաքային լրատվամիջոցներն սկսել են հրապարակել զոհերի անունները»,- նշում է հոդվածի հեղինակը:

«Коммерсант»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հրապարակել է սուզանավում բռնկված հրդեհի պատճառների հետաքննության առաջին վարկածը, որի համաձայն՝ հրդեհն առաջացել է բաշխիչ վահանակներից մեկում կարճ միացման հետևանքով:

Զոհված նավաստիների անունները դեռ պաշտոնապես չեն հրապարակվում: Պաշտպանության նախարար Շոյգուն հայտնել է, որ սուզանավի անձնակազմը  Երկրի ջրոլորտի ուսումնասիրման հետազոտություն էր անցկացնում:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մարսելոն որոշել է հեռանալ «Ռեալից»’
Հաջորդ հոդվածը‘Բուֆոնը մեկ տարվա պայմանագիր կկնքի «Յուվենտուսի» հետ’