‘Սուզանավի աղետի հետևանքով զոհվել է 14 նավաստի, այդ թվում՝ երկու Ռուսաստանի հերոս’

1034

Երեկ Ռուսաստանի ՌԾՆ ստորջրյա գիտահետազոտական նավում բռնկված հրդեհի ժամանակ զոհվել է 14 սուզանավորդ-նավաստի, հաղորդել է երկր պաշտպանության նախարարությունը:

Այժմ սուզանավը գտնվում է Սևերոմորսկ ռազմածովային բազայում: Ռուսաստանի նախագահը պաշտպանության նախարարին հանձնարարել է մեկնել Սևերոմորսկ:

14 նավաստիները զոհվել են այրվող նյութերից թունավորման արդյունքում, հաղորդել է ՊՆ-ն: Չի նշվում, թե ընդամենը քանի մարդ է եղել սուզանավում:

Զոհերի թվում են առաջին կարգի յոթ կապիտան և երկու Ռուսաստանի հերոս: Սուզանավի վերաբերյալ տվյալներ ՊՆ-ն չի հայտնում: Սակայն 14 զոհը նշանակում է, որ դա համամատաբար խոշոր սուզանավ է: Տարբեր լրատվամիջոցներում հաղորդվում է, որ հինգից տասը տուժածներ տեղափոխվել են ռազմական հոսպիտալ, և եթե դա ճիշտ է, ապա սուզանավում, հավանաբար, եղել է մոտավորապես 20 մարդ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Croatia Grand Chess Tour․ Լեւոն Արոնյանն ուժեղ էր Սերգեյ Կարյակինից’
Հաջորդ հոդվածը‘ՖԻԴԵ․ Լեւոն Արոնյանը բարելավել է վարկանիշը’