‘Սուլշեր. Մի քանի համալրում կունենանք’

905

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը հաստատեց, որ իր ակումբը դեռ կարող է մեկ կամ երկու խաղացողով համալրվել մինչև Անգլիայում տրանսֆերային պատուհանի փակումը:

Օլե Գունար Սուլշերը նշել է, որ «Կարմիր սատանաների» կազմի համալրումը  դեռ լիովին ավարտված չէ:

-Պաուլո Դիբալայի նկատմամբ հետաքրքրությու՞նը: Ես այստեղ եմ ոչ թե նրա համար, որ գնահատական տամ այս կամ այն լուրերին:  Չեմ պատրաստվում քննարկել այլ թիմերին պատկանող խաղացողների ապագան:

Բայց, միևնույն ժամանակ, կարող եմ ասել, որ մենք իսկապես աշխատում ենք մեր ակումբում մեկ կամ երկու նոր խաղացողի ներգրավվելու ուղղությամբ: Ես արդեն տեղեկացրել էի, որ այդ տրանսֆերտները պետք է կատարենք: Մինչև առաջնության մեկնարկը դեռ 10 օր կա: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի նոր խաղացողների  ձեռք բերել, – շեշտել է ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ  Օլե Գունար Սուլշերը:

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ․ Տարվա լավագույն մարզիչի կոչման 10 հավակնորդները’
Հաջորդ հոդվածը‘Մուստաֆին չի ցանկանում լքել «Արսենալը»’