‘Սուհա Արաֆաթ. Նրան թունավորել է մերձավորներից մեկը’

801

Յասիր Արաֆաթը, հնարավոր է, թունավորվել է ռադիոակտիվ պոլոնիումով: Այդ մասին հայտարարել են Պաղեստինի նախկին առաջնորդի այրին և արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստակայանը, որի ձեռքում է հայտնվել  շվեյցարացի փորձագետների անցկացրած հետազոտությունների հաշվետվության կրկնօրինակը: Արաֆաթի աճյունի հետազոտության արդյունքները երեքշաբթի հանձնվել են Պաղեստինի իշխանություններին, սակայն դրա վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել: «Թույնը, հավանաբար, լցվել է նրա թեյի կամ սուրճի մեջ,- ենթադրում է Սուհա Արաֆաթը:- Ըստ երևույթին՝ դա արել է մեկը, ով մտերիմ էր նրա հետ: Դժվար է որևէ մեկին կասկածել, բայց, ցավոք, դա արել է նրա շրջապատից ինչ-որ մեկը»:

Ինչպես պնդում է «Ալ-Ջազիրան», փորձագետները հանգել են այն եզրակացության, որ Արաֆաթին թունավորելու հավանականությունը 83 % է. նրա մարմնում պոլոնիում-210- առկայությունը առնվազն 18 անգամ գերազանցում է թույլատրելի չափաբաժինը:

Պաղեստինի առաջնորդը մահացել է 2004 թ. Փարիզում, 75 տարեկանում, պաշտոնական վարկածով՝ ուղեղի արյունազեղումից: Սակայն նրա մահվանից քիչ ժամանակ անց ի հայտ եկավ սպանության վարկածը, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլի. Վիլնյուսի գագաթնաժողովին կմեկնի նոր նախագահը’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մալխասյան. Ազատամարտիկները դեմ են բռնի ուժով իշխանափոխությանը (Տեսանյութ)’