‘Սումգայիթի գործարաններից մեկում պայթյուն է որոտացել (տեսանյութ)’

998

Սումգայիթում լվացքի փոշու արտադրանքով զբաղվող գործարաններից մեկում պայթյուն է  տեղի ունեցել: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության և հրշեջ ծառայության ջոկատներ, հայտնում է 1news.az լրատվականը:

Պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել, առնվազն 7 վիրավոր կա: Ծխից թունավորված չորս մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Ականատեսների վկայությամբ՝ գործարանի տարածքը պատված է ծխով: Պայթյունի պատճառը դեռևս պարզ չէ:

Նախորդ հոդվածը‘Կուսակցությունները հանդես կգան միասնաբար` ԼՂՀ միջազգային ճանաչումը հասունացնելու նպատակով ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի ԱԳ նախարար. «Կովկաս -2012» զորավարժությունները սպառնալիք են տարածաշրջանի կայունության համար’