Սունակը չի բացառում 2023-ին Ուկրաինային հատկացվող ռազմական օգնության ծավալի մեծացումը

204

2023 թ․ Մեծ Բրիտանիան կարող է մեծացնել Ուկրաինային հատկացվող ռազմական օգնության ծավալը։

Նման հայտարարությամբ է երկուշաբթի հանդես եկել Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը։

«Ոչ մի կասկած չունենաք։ Մենք Ուկրաինային կաջակցենք այնքան ժամանակ, որքան պետք լինի։ Եկող տարի մենք կպահպանենք կամ կմեծացնենք մեր ռազմական օգնությունը և նոր օգնություն կտրամադրենք հակաօդային պաշտպանության համար, որպեսզի պաշտպանենք ուկրաինացիներին և այն կենսական ենթակառույցները, որոնք նրանց անհրաժեշտ են։ Ուկրաինային պաշտպանելով՝ մենք ինքներս մեզ ենք պաշտպանում»,- ասվում է Սունակի ճառում, որը նա, ինչպես ակնկալվում է, արտասանելու է լոնդոնյան Սիթիի լորդ-քաղաքապետի կազմակերպած ճաշկերույթում։

Նոյեմբերի 19-ին Կիև կատարած այցի ընթացքում Սունակը հայտարարել է, որ բրիտանական ռազմական օգնության ծավալը գերազանցում է 3 մլրդ եվրոն (3,6 մլրդ դորար)։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԳերմանիայի հավաքականի հակառեկորդը
Հաջորդ հոդվածըԱդրբեջանի ԶՈՒ-ն կրակել է սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ