Սուպերլիգայի մասնակիցները կհեռացվեն A Սերիայից

1679

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) նախագահ Գաբրիելե Գրավինան հաստատել է, որ եվրոպական Սուպերլիգային մասնակցող ակումբները կհեռացվեն A Սերիայից:

«Այն ակումբները, որոնք ծրագրում են մասնակցել ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հովանու ներքո չանցկացվող մրցաշարերի, կկորցնեն անդամությունը և ստիպված կլինեն հեռանալ մեր առաջնությունից: Մենք տեղեկություն չենք ստացել մնացողների կամ հեռացողների մասին, սակայն կա օրենք, որը պետք է պահպանել»,- Գրավինայի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:Հիշեցնենք, որ Իտալիայից եվրոպական Սուպերլիգային մասնակցելու ցանկություն էին հայտնել «Միլանը», «Ինտերը» և Թուրինի «Յուվենտուսը»:

Նախորդ հոդվածըԶիդանն ու Տուխելը՝ ՉԼ-ի դիմակայության մասին
Հաջորդ հոդվածըԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ա․ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել