‘Սուսաննա Մուրադյան. Կեցցե անՍերժ Հայաստանը’

2448

Ազատության հրապարակում մեկնարկած «ՈՉ»-ի հանրահավաքում ելույթ ունենալով՝ Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Սուսաննա Մուրդայանը նշեց.

«Սերժ Սարգսյանը երկար մտածել եւ փաթեթավորել է մեկ փաստաթղթի մեջ, որը անվանել է սահմանադրական բարեփոխումներ, բայց մենք հո գիտենք, որ դա ավանտյուրա է, այդ փաթեթին մենք բնականաբար ոչ ենք ասելու: Փաստորեն, Սարգսյանի կարծիքով՝ մենք չենք հասկանում, որ Սահմանադրությունը չէ, որ մեղավոր է, որ Հայաստանում ոչնչացվել է ընտրությունների ինստիտուտը: Սահմանդրությո՞ւնն է  մեղավոր, որ կլանը եկել ու ապօրինի բռնազավթել է իշխանությունը:

Ընդդիմադիրներին կոչ եմ անում համախմբվենք, մոռանանք մեր բոլոր տարաձայնությունները եւ թույլ չտանք, որ Սերժ Սարգսյանը իր այս ավանտյուրայով ցմահ դարձնի իր իշխանությունը: Եւ այն քաղաքական ուժը, ով կսատարի Սարգսյանի վերարտադրությանը, կդառնա մեղսակից այս հանցագործությանն ու գերեզմանափորը Հայաստանի: Կեցցե անՍերժ Հայաստանը»: 

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Սերժ Սարգսյանին թույլ չտանք շարունակելու իր իշխանությունը հավերժ’
Հաջորդ հոդվածը‘Արշակ Մուսախանյան. Գրչի մեկ հարվածով թռցրո՛ւ բռնապետին ‘