‘Սուրբ Ծննդյան տոնակատարությունների ընթացքում Կենտրոնական Ամերիկայում զոհվել է շուրջ 90 մարդ’

883

Սուբ Ծննդյան գիշերը Կենտրոնական Ամերիկայի երկրներում զոհվել է 88 մարդ, ևս 241-ը վնասվածքներ են ստացել, հաղորդում է Росбалт-ը: Ոստիկանության տվյալներով՝ ամենամեծ թվով զոհեր արձանագրվել են Հոնդուրասում, որտեղ տոնակատարության ժամանակ զոհվել է միանգամից 50 հոգի, 73-ը տարբեր վնասվածքներ են ստացել:  Սալվադորում մահացել է 19, Նիկարագուայում՝ 9, Գվատեմալայում՝ 8 և Պանամայում՝ 2 մարդ: Հիմնականում մարդկանց մահվան պատճառ են դարձել սպանությունները, ճանապարհատրանսպորտային պատահարները, ծեծկռտուքները՝ հարբած վիճակում և անորակ ճայթռուկները:

Նախորդ հոդվածը‘Բեն Աֆլեքը հերքել է իր քաղաքական կարիերայի մասին լուրերը’
Հաջորդ հոդվածը‘ ԼՂՀ ՊՆախարար. Հակառակորդին այս տարվա ընթացքում չի հաջողվել հաջողություն ունենալ ‘