‘«Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտ ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել. Ֆոտո’

1682

Սեպտեմբերի 22-ին, ժամը 14.37-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Նիսսան Ալտիմա» մակնիշի 22US550 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել, ինչից ավտոմեքենայի վարորդ՝ 1990թ. ծնված Գ. Գ.-ն և 1991թ. ծնված ուղևոր Ֆ. Բ.-ն տեղափոխվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի նախագահը մտադիր է հանդիպել ՀԱԵ ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդի հետ’
Հաջորդ հոդվածը‘Աստվածաշնչի 300 հազար օրինակ գաղտնի տեղափոխում են Իրան’