‘Սուրեն Մկրտչյան. Չեմ թաքցնում, հաճելի է տեսնել «Կուբանի» տեղը առաջնությունում’

818

Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր տնօրեն Սուրեն Մկրտչյանը մեկնաբանել է թիմի մրցելույթները մրցաշրջանի առաջին մասում` հատուկ ընդգծելով ակումբի նոր գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանի աշխատանքը:

«Այժմ, երբ մենք անցել ենք մրցաշարի անցկացման նոր համակարգի, ճտերը պետք է գարնանը հաշվենք: Այօրվա արդյունքները միջանկյալ են: Չնայած չեմ թաքցնում, հաճելի է տեսնել մրցաշարային աղյուսակին:

Ես գոհ եմ Կրասնոժանի աշխատանքից: Այն արդյունքը, որն այսօր ունենք, նաեւ նրա աշխատանքի շնորհիվ է: Դրանից մենք շատ գոհ ենք: Բայց մենք նաեւ գոհ ենք նրանից, որ փոփոխություններ կան խաղաոճում, ինչը դրական է գնահատվում մեր երկրպագուների եւ ֆոտբոլային փորձագետների կողմից»,- Մկրտչյանի խոսքն է մեջբերում Р-Спорт-ը:

Նշենք, որ «Կուբանը» Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրից հետո 32 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը: Թիմի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Մարկոս Պիցելին եւ Արազ Օզբիլիզը:

Նախորդ հոդվածը‘Բողոք-ակցիա Թերլեմեզյանի տնօրենի մրցույթի ժամանակ’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԳԱՏԷ-ն հույս ունի մոտ ապագայում համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ‘