‘Սուրեն Սուրենյանցին դատում են խարդախության համար ‘

1310

Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ այսօր նշանակվել էր «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախկին անդամ Սուրեն Սուրենյանցի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ինչպես փոխանցում է Aravot.am-ը, այսօր տեղի է ունեցել Սուրենյանցի գործով առաջին նիստը։ Սուրեն Սուրենյանցը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու, դիտավորությամբ դրան տիրանալու համար։

Ըստ գործի նյութերի, նա տիրացել է գործով տուժող Գրիգոր Ղասաբյանին պատկանող 508 հազար ՀՀ դրամին։ Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը բնակության վայրից չբացակայալու մասին։

Դատական նիստը հետաձգվեց մեղադրողի՝ դատարան չներկայանալու պատճառով, հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 2-ին:

 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը Հյուսիսային Կորեային ներում է $11 միլիարդի պարտքը’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական Բաքուն բողոքում է Սաֆարովի մասին Ժիրինովսկու արած արտահայտությունների կապակցությամբ’