Սուրեն Սուրենյանց. 32 տարի առաջ` այս օրը

1302

Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքում գրում է.

«32 տարի առաջ այս օրը՝ 1990 թ.-ի օգոստոսի 4-ին, Հայաստանում տապալվեց կոմունիստական իշխանությունը. ՀԽՍՀ վերջին Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀՇ ներկայացուցիչ Լևոն Տեր- Պետրոսյանը:

Այս իրադարձությունն, ըստ էության, ճանապարհ հարթեց Հայաստանի անկախության գործընթացի համար, որի մեկնարկը տրվեց օրեր անց՝ 1990-ի օգոստոսի 23-ին, Անկախության Հռչակագրի ընդունմամբ:

Ի դեպ, խիստ ուշագրավ է այն հանգամանքը, որ համազգային շարժումը կոմունիստական իշխանությունը տապալեց ընտրական ճանապարհով՝ սովետական օրենսդրության տառին համապատասխան:

Այս հանգամանքը բացառիկ լեգիտիմությամբ օժտեց Երրորդ հանրապետության առաջին իշխանությանը՝ մեր երկրի ներսում, միջազգային հանրության ու անգամ հոգեվարքի մեջ գտնվող սովետական իշխանության աչքերում»:

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» հաջորդ մրցաշրջանում ակնկալում է 1,3 միլիարդ եվրո եկամուտ
Հաջորդ հոդվածըՕլիմպիադա․ Հայաստանի թիմը հաղթեց հնդիկներին եւ առաջատարն է