‘Սուրիկ «Լիսկա» Խաչատրյան. 11 զենք է ընդամենը, ինչո՞ւ եք զարմացել’

1036

Հատված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարցազրույցից:

Երեկ պաշտոնապես հրապարակվեց Ձեր ունեցած զենքերի ցանկը։ Ինչո՞ւ եք այդքան զենք «հավաքել», ինչի՞ համար։

— 11 զենք է ընդամենը, ինչո՞ւ եք զարմացել։ Խանութում ծախում են, որսորդական խանութում, ես էլ ձեռք եմ բերել, նաեւ նվերներ եմ ստացել։ Նվեր եմ ստացել հանրապետության նախագահից, վարչապետից, ՀՀ պաշտպանության նախարարից, ներքին գործերի նախարարից։

Բայց Ձեզ պատկանող զենքերի մեջ այնպիսի զենքեր կան, որոնք անգամ խանութներում չեն վաճառվում, Ձեզ ինչպե՞ս է հաջողվել ձեռք բերել այդ զենքերը։

— Չի կարող պատահել… եթե վաճառքում էլ չկան, ուրեմն ես նվեր եմ ստացել։ Բոլոր փաստաթղթերը՝ որպես այդպիսին, կան եւ մանրամասն ուսումնասիրված են։ Արդեն որերորդ տարին է՝ Գորիսի ներքին գործերի բաժանմունքից 3 ամիսը մեկ գալիս են, զենքերը հաշվառում, նայում ու գնում։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Էդուարդ Սնոուդենը հանդես է գալիս նոր բացահայտումներով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Օրվա Կադրը. Մեկնարկում է մահմեդականների Ռամազանը’