‘Սպալետի. «Այլեւս չեմ ուզում խոսել Տոտիի մասին»’

1118

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին «Էմպոլիի» հետ խաղից առաջ հրաժարվել է մեկնաբանել հարձակվող Ֆրանչեսկո Տոտտիի հետ կոնֆլիկտը:

«Տոտտին թիմին միացավ հանդերձարանում, վարվեց այնպես, ինչպես ես ակնկալում էի: Հաջորդ առավոտ նա եկավ մարզման եւ միանգամայն հանգիստ էր: Այլեւս չեմ ուզում խոսել այդ թեմայի շուրջ, ամեն ինչ կարգին է: Մանոլասը եւ Ֆլորենցին այսօր մարզվել են, եւ վաղը պատրաստ կլինեն խաղալու:

Տոտին դաշտ դուրս կգա՞: «Էմպոլին» տարբերվում է «Պալերմոյից», պետք է մտածեմ: Այլեւս չեմ ուզում խոսել Տոտտիի մասին, բայց ասեմ, թե ինչ ասացի հենց առաջին օրը. Ես այդպես կվարվեի յուրաքանչյուր խաղացողի հետ: Ես չեմ ուզում, որպեսզի անձնական շահերը բարձր դասվեն թիմային շահերից»,- ասել է Սպալետին:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. «Շնորհակալություն միշտ իմ կողքին լինելու համար»’
Հաջորդ հոդվածը‘Զիդան. «Չեմպիոնության համար պայքարն ավարտված է»’