‘Սպալետի. Դենիսովը ինքը պետք է այս վիճակից դուրս գա’

892

Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին մեկնաբանել է թիմի հիմնական կազմից դուրս մնացած կիսապաշտպան Իգոր Դենիսովի շուրջ ստեղծված իրավիճակը: Հիշեցնենք, որ Դենիսովը պահանջել էր բարձրացնել իր աշխատավարձը եւ հրաժարվել խաղալ «Զենիթի» կազմում, տեղեկացնում է championat.com-ը:

«Ինչպես բոլորդ գիտեք, մենք միշտ Իգորին շատ բարձր ենք գնահատել եւ նրա դիրքում այլ խաղացող գնելու մասին երբեք չենք մտածել: Այո, եկել է Վիտցելը, բայց նա եկել է այլ դիրքի համար: Մարզիչի տեսանկյունից ես երբեք նրան կասկածի տակ չեմ դրել, նա իմ օրոք ընդամենը մեկ-երկու հանդիպում է բաց թողել:

Ինչ վերաբերում է Իգորի մենթալիտետին, ապա նա բնավորության արտակարգ հատկանիշներ ունի: Սակայն հետո տեղի ունեցավ այն իրավիճակը, որը ինքը ստեղծեց եւ ինքն էլ պետք է դուրս գա այդ իրավիճակից: Կրկնում եմ, ես նրան թիմից չեմ ջնջել»,- ասել է Սպալետին:

Նախորդ հոդվածը‘Առնոլդ Ստեփանյան. Իվանիշվիլիից պատասխան ենք պահանջում իր խոսքերի համար ‘
Հաջորդ հոդվածը‘Facebook-ը հատեց մեկ միլիարդի սահմանը և նկարահանեց առաջին գովազդը (տեսանյութ)’