‘Սպայի հայացքի ներքո զինվորի քվեարկության դեպքի առիթով քրգործ է հարուցվել’

1373

ՀՀ նախագահի 2013թ. ընտրություններում ՀՀ ԶՈւ զինծառայողների քվեարկության հետ կապված ահազանգերի կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր, հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ թիվ 29/13 ընտրատեղամասում արձանագրված ահազանգի կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը լուսանկար էր տարածել, որտեղ երևում էր` ինչպես են հետևում քվեախցիկում զինծառայողի քվեարկությանը: Լուսանկարն արվել էր 29/13 տեղամասում, որը տեղակայված է Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի թիվ 30 մանկապարտեզում:

Չբացառելով զինծառայողների ուղղորդման հնարավորությունը՝ ՀՀ ՊՆ-ն առաջակել էր հայտնել, թե որ ընտրատեղամասում և երբ է արված լուսանկարը` միջադեպի մանրամասները ճշտելու և հնարավոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով:

 

Նախորդ հոդվածը‘Անդրիաս Ղուկասյանը կոչ է անում միավորվել եւ ձեւավորել Ազգային Անցումային Խորհուրդ’
Հաջորդ հոդվածը‘Ժորդի Ռոուրա. Բարսելոնայում բոլորովին այլ խաղ կլինի’