‘Սպանություն Սարյան փողոցում’

1347

Այսօր, ժամը 00.17-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սարյան փողոցում գտնվող փոստատան մոտ կրակել են մի քաղաքացու վրա, ով տեղափոխվել է հիվանդանոց: Ժամը 00.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ որովայնի և կրծքավանդակի ստորին մասերի հրազենային վնասվածքով  բուժօգնության է տեղափոխվել  1972 թ. ծնված  Արթուր Սաֆարյանը, ով ստացած վնասվածքներից մահացել է:

Նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, անհայտ անձը Արամի նրբանցքի թիվ 5/Ա շենքի բակում, հրազենի գործադրմամբ, վնասվածքներ է պատճառել Ա. Սաֆարյանին` որովայնի և կրծքավանդակի հատվածներում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է փամփուշտի 1 գնդակ, 9 մմ տրամաչափի 3 պարկուճ, իսկ Սարյան փողոցի թիվ 20 շենքի մոտից`  «Մակարով» տեսակի ատրճանակ` փամփշտակալում` 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են փորձաքննություններ:  Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Անհայտ անձը իրեն կախել է Մայդանի տոնածառից’
Հաջորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության լիազորությունները հաստատվեցին’