‘«Սպանված ազատամարտիկի գործը այլ ուղիով են փորձում շեղել». «Հրապարակ»’

1527

Հուլիսի 13-ին Նոր Նորքի մանկապարտեզի բակում ծեծի ենթարկված եւ մահացած ազատամարտիկ Վարդան Թումանյանի ընտանիքի նկատմամբ սադրիչ գործողություններ են հրահրվում` պատմում են Վարդանի հարազատները: Վարդանի քույրը՝ համատիրության ղեկավար տիկին Մարիետան պատմեց, որ օրեր առաջ եղբորը դաժանաբար ծեծի ենթարկած Գեւորգ Սարգսյանի քույրը եկել է համատիրություն եւ ասել, որ հաշվեհարդար է տեսնելու այն բանի համար, որ իր եղբայրը ձերբակալված է: Հոխորտացել է, ահաբեկել, թե տիկին Մարիետային եմ ուզում տեսնել՝ «սենց անեմ, ընենց անեմ»: «Բայց քանի որ այդ աղջիկը հոգեկան հիվանդ է, բնականաբար, կարծում եմ, որ նրան ուղարկել են պրովոկացիայի, մենք դեռ համբերում ենք»,- ասում է տիկին Մարիետան: Նա նաեւ տպավորություն ունի, որ հարուցված քրեական գործն այլ ուղիով են փորձում շեղել. «Հիմա էլ ներկայացնում են, թե Վարդանը ծեծել է Գեւորգին, վրան ճանկռվածքներ կան, ուզում են երեւի ինքնապաշտպանություն ներկայացնել»: Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Նոր Նորքի մանկապարտեզի բակում «Ջունգլ» մականունով Գեւորգ Սարգսյանը, նրա հայրը՝ Բաբկեն Սարգսյանն ու նրանց ազգականը՝ Վիկտոր անունով, ծեծի էին ենթարկել 55-ամյա ազատամարտիկ Վարդան Թումանյանին, ով մահացավ:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘ՀԱՊԿ-ը շարունակում է քար լռություն պահպանել. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Սպասվում է անձրևային օր’