‘
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հայտնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից: Հիշեցնենք, որ Արամայիս Ոսկանյանը զոհվել է հունվարի 9-ին:
‘