‘Սպանված ընտանիքի ընկերները հերքում են սպանության՝ մամուլում տարածվող վարկածը’

4816

«Զարմացած եւ զայրացած ենք հայկական մամուլի վրա, որ առանց ճշմարտությունը պարզելու՝ լրագրողները արտատպում են ռուսական լրատվամիջոցներում տպագրված նորությունները՝ առանց ճշտելու, թե արդյո՞ք դրանք համապատասխանում է իրականությանը, թե՞ ոչ»: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում նշեցին Մոսկվայում կնոջը եւ կնոջը եւ 9-ամյա աղջնակին փետրվարի 14-ին սպանելու կասկածանքով  ձերբակալված Խորեն Ղազարյանի ընկերները եւ հարազատները, որոնք ամբողջությամբ հերքում են ռուսական մամուլով հրապարակված այն տեղեկությունները, որոնց համաձայն սպանության պատասխանատուն Խորեն Խազարյանն է: Նշենք, որ ռուսական մամուլում վերոնշյալ սպանության գործով առաջ է քաշվում երկու վարկած: Ըստ առաջին վարկածի՝ սպանության մեղավորը սպանված 41-ամյա Վիկտորյա Ղարագուլյանն է, ով երեխային սպանելուց հետո ինքնասպանություն է գործել: Երկրորդ վարկածի համաձայն՝ սպանությունը իրականացրել է Խորեն Ղազարյանը, ով ըստ հրապարակված տեղեկությունների, կնոջ հետ եղել է լարված հարաբերությունների մեջ:

Ընտանիքի հարազատները եւ ընկերները ամբողջությամբ հերքեցին այս լուրերը: iLur.am-ի հետ զրույցում Նունե Մանուչարյանը նշեց, որ Խորենը կիրթ եւ դրական մարդ էր: «Նա շատ մտերիմ հարաբերությունների մեջ էր իր ընտանիքի հետ: Մենք հպարտանում էինք Խորենով: Նա ամեն ինչի հասել էր իր քրտինքով: Ռուսական մամուլում գրվում էր, որ նա օլիգարխ է, սակայն դա այդպես չէ. Խորենը ուղղակի զբաղվում էր բիզնեսով: Նա շատ ջերմ էր իր ընտանիքի հանդեպ, շատ կապված էր երեխայի հետ. երեխան իր համար աշխարհ էր: Բացի գրագետ լինելուց, նա նաեւ շատ խախաղ եւ հանգիստ մարդ էր, իսկ երեխան նրանց ընտանքիում շատ սպասված էր»,- ասաց նա: «Խորենը պարբերաբար կրկնում էր, որ եթե ինչ-որ մեկը ուզում է իր հետ լավ հարաբերություններ ունենալ, ապա պետք է լավ լիներ նաեւ իր երեխայի հետ»,- հավելեց ընտանիքի ընկերներից Տաթեւիկ Հարությունյանը:

Լիդա Հասրաթյանի խոսքով՝ նախաքննական մարմինը առաջ է քաշում սպանության 8 վարկած, սակայն լրատվամիջոցները քննարկում են միայն երկուսը՝ մեղքը գցելով ընտանիքի անդամների վրա: «Ես դրա տակ հատուկ միտում եմ տեսնում: Խորեն Խազարյանը ոչ մի մոտիվ չուներ այդ սպանությունը իրականացնելու համար: Ասեմ նաեւ, որ զույգը պաշտոնապես ամուսնացած չէր, իսկ Խորենի ունեցվածքը գրանցված էր իր կնոջ ծնողների հաշվին: Նա այս հարցում էլ ոչ մի շահ չուներ»,- նշեց նա:

Տաթեւիկ Հարությունյանը հավելեց նաեւ, որ ամբողջ ռուսական մամուլը քարկոծում է Խորեն Ղազարյանին՝ խախտելով անմեղության կանխավարկածը: Նունե Հարությունյանի խոսքով՝ իրականացվում է կողմնակալ նախաքննություն: «Կան փաստեր, որոնք ապացուցում են Խորենի անմեղությունը: Օրինակ՝ այն, որ նա սպանության գիշերը եղել է իր ընկերների հետ»,- ընդգծեց նա:

Կարեն Դոլուխանյանի խոսքով՝ այս գործում ենթադրությունները անցնում են փաստերի տակ, որով կոպտորեն խախտվում է անմեղության կանխավարկածը:

Խորեն Ղազարյանի ընկերները փաստեցին նաեւ, որ դեպքի մասին հոդվածները գրվել են դեպքից մի քանի ժամ հետո, որով փորձ էր կատարվում Խորեն Ղազարյանին որպես մարդասպան հայ ամուսնու կերպար ներկայացնել: Նշենք, որ ընտանիքը արդեն 20 տարուց ավել է, ինչ բնակվում է Ռուսաստանում:

Նախորդ հոդվածը‘Համաշխարhային բանկի միջոցներով կգնահատվի «Նաիրիտ» գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Խաչատրյանը կպայքարեն կոռուպցիայի դեմ (Ֆեյսբուքի արձագանքը)’